
Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալով Ռուսաստանը նախորդ տարիների նման շարունակում է մնալ առաջին տեղում։
Երկրորդ տեղում Իտալիան է, որին հաջորդում են Հունաստանը, Ամերիկան, Իսրայելը և Թուրքիան: Սրանք այն երկրներն են, որտեղ վրացի էմիգրանտները մեծ թիվ են կազմում:
Ինչ վերաբերում է Վրաստանից փոխանցված գումարների վիճակագրությանը, այստեղ ևս առաջին տեղում Ռուսաստանն է, այնուհետև Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հունաստանը:
Վրաստանի կենտրոնական բանկի կայք էջում տեղադրված վիճակագրության համաձայն, տարեսկզբից մինչև հոկտեմբերի վերջ Վրաստանի առևտրային բանկեր է փոխանցվել 1 292 545 200 դոլար, իսկ Վրաստանից այլ երկրներ՝ 188 072 300 դոլար:
Նյութի աղբյուրը՝ bpn.ge