Վրաստանի և Հունաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնվում է հունիսի 3-ից: Աթենք-Թբիլիսի-Աթենք չվերթներն իրականացնելու է հունական Aegean Airlines ավիափոխադրողը: Երկու երկրների մայրաքաղաք սկզբնական շրջանում շաբաթական մեկ չվերթ կլինի, ամռան սեզոնին երթերի հաճախականությունը կավելանա:
Աթենք-Թբիլիսի-Աթենք չվերթները հունիսի 3-ից հոկտեմբերի 29-ն իրականացվելու են յուրաքանչյուր ուրբաթ, հուլիսի 4-ից կավելանա կիրակին, իսկ հուլիսի 21-ից՝ նաև չորեքշաբթին:
Այսպիսով՝ մինչև սեզոնի ավարտը չվերթներ լինելու են չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
Aegean Airlines-ը Վրաստանի ավիաշուկայում է 2012-ից:
Հիշեցնենք՝ Վրաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնեց փետրվարի 1-ին: