Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ Փաշինյանը Թբիլիսի է ժամանել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին այցելել է Թբիլիսի՝ Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը ընդառաջ։

Թբիլիսի ժամանած Փաշինյանին հյուրընկալել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Դեմ առ դեմ հանդիպման ընթացքում, ըստ Կոբախիձեի վարչակազմի, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

«Նշվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առանձնահատուկ նշանակությունը և համատեղ ջանքերի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», — նշված է հաղորդագրության մեջ:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնում մնալու համար Հայաստանի և Վրաստանի հավաքականները կհանդիպեն երկու խաղով, որից մեկն արդն անցկացվել է Երևանում: 3:0 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականը:

Այսօր Վրաստանում անցկացվող խաղին ներկա կլինեն Կոբախիձեն և Փաշինյանը։ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ հանդիպումը կանցկացվի «Դինամո Արենա»-ում։