Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործող քաղաքացիներից PCR թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվի: Փոփոխությունը կվերաբերի ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա, այդ թվում նաև Վրաստանի քաղաքացիներին։
Վրաստանի քաղաքացուց Վրաստան մուտք գործելիս ևս կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում։
Հայաստանի քաղաքացին Վրաստան մուտք գործելիս պարտավոր է ներկայացնել 72 ժամ վավերության PCR թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ (պատվաստված անձանցից լրացուցիչ թեստ չի պահանջվի)։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: