
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 1 մլն 49 հազար ճանապարհորդ:
Տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 198,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ճանապարհորդների գերակշիռ մասը՝ 47 տոկոսը, եղել է 31-50 տարեկան:
Ամենաշատ ճանապարհորդ՝ 147,7 հազար, եկել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է այցելուների ընդհանուր թվի 19,3 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 14,9 տոկոս, երրորդ տեղում Հայաստանն է՝ 12,1 տոկոս։