
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, այսօր Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, փոխվարչապետ, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, փոխարտգործնախարար Դավիթ Դունդուային և Պաշտպանության նախարարի տեղակալ Լելա Չիքովանիին:
Գոթեմյոլերը կմասնակցի պաշտպանության ինստիտուցիոնալ վերակառուցման դպրոցում անցկացվող կլոր սեղանին: Այցի շրջանակներում վրացի ուսանողների առջև հանդես կգա դասախոսությամբ, նաև կմասնակցի խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին: