
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: