
Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաները: Ֆրանսիացի գործընկերոջը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան:
Գերատեսչությունից հայտնում են, որ այցի նպատակը երկու երկրների ոստիկանական և իրավապահ որոլորտում համագործակցության խորացումն է:
ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն, սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նմանատիպ բարձր մակարդակի պաշտոնական այցով ժամանում է Վրաստան: