
2023 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ռեադմիսիայի (հետընդունում) համաձայնագրով ԵՄ երկրների 1070 քաղաքացու Վրաստան վերադարձի թույլտվություն է տրվել, գրում է batumelebi.ge-ն:
Ըստ տեղեկության՝ ընդհանուր առմամբ քննարկվել է 1074 դիմում, որից միայն 4-ն է մերժվել, դրանցից երկուսը՝ Գերմանիայից, մեկը՝ Հունաստանից, մեկը՝ Շվեյցարիայից։
Ամենաշատ համաձայնությունները տրվել են Գերմանիայից Վրաստանի քաղաքացիների վերադարձի համար. Գերմանիայից Վրաստան է վերադարձվել ընդհանուր առմամբ 696 անձ, այդ թվում՝ 333 տղամարդ, 164 կին և 199 անչափահաս։
Հաջորդը Ֆրանսիան է, որտեղից ռեադմիսիայի միջոցով վերադարձել է Վրաստանի 136 քաղաքացի, Շվեյցարիայից վերադարձել են 48-ը, Հունաստանից՝ 33-ը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Լեհաստանը, որտեղից վերադարձվել է 28 քաղաքացի։