
Սկսվել է Վրաստան-Չեխիա հանդիպման տոմսերի վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ TKT.GE կայքում:
Վրաստանի ազգային հավաքականի հաղորդմամբ՝ Վրաստան-Չեխիա խաղի տոմսի արժեքը կկազմի 10, 30 և 50 լարի։ Հանդիպմանը ներկա գտնվելու համար յուրաքանչյուրը կարող է գնել առավելագույնը երկու տոմս։
Ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ի ժամը 20:00-ին` Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում։