Մարտին Վրաստան մուտք գործած օտարերկրյա այցելուների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 236,9%-ով։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
2022 թվականի մարտին Վրաստան է կատարվել 188 354 միջազգային այց։
Հաշվետվության համաձայն՝ Վրաստան ցամաքային ճանապարհով կատարվել է 106 994 այցելություն, օդային ճանապարհով՝ 78 954, ծովային՝ 1354, երկաթուղային ճանապարհով` 1052 այցելություն։
Մարտին ամենաշատ այցելուներ Վրաստան են եկել Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից.
- Թուրքիա — 42421
- Ռուսաստան — 22 536
- Հայաստան — 21 990
- Վրաստան (ոչ ռեզիդենտներ) — 17,145
- Ադրբեջան՝ 14 554
- Իսրայել — 12 308