2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 566 հազար 980 միջազգային այցելու։
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 9 ամիսներին միջազգային այցելությունները 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43 տոկոսով:
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան ամենաշատ միջազգային այցելություն կատարած 15 երկների ցանկը հետևյալն է.
- Ռուսաստան՝ 1 մլն 149 հազար 053 այցելու,
- Թուրքիա՝ 1 մլն 081,419 այցելու,
- Հայաստան՝ 736 հազար 086 այցելու,
- Իսրայել՝ 182 հազար 651 այցելու,
- Ադրբեջան՝ 147 հազար 195 այցելու,
- Ղազախստան՝ 129 հազար 913 այցելու,
- Ուկրաինա՝ 115 հազար 815 այցելու,
- Բելառուս՝ 109 հազար 178 այցելու,
- Իրան՝ 98 հազար 679 այցելու,
- Լեհաստան՝ 73 հազար 129 այցելու,
- Սաուդյան Արաբիա՝ 63 հազար 676 այցելու,
- Հնդկաստան՝ 59 հազար 258 այցելու,
- Գերմանիա՝ 54 հազար 332 այցելու,
- Ուզբեկստան՝ 39 հազար 949 այցելու,
- ԱՄՆ՝ 36 հազար 472 այցելու: