
Զուգդիդիի մունիցիպալիտետի Չխորիա գյուղի մոտակայքում, ճանապարհատրանսպորտային պատահարից մարդ է մահացել:
«Ինֆո Ռուսթավի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թեթև մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի։
25-ամյա տղան տեղում մահացել է, իսկ մյուս երիտասարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն։