«Ներքին զբոսաշրջության ուղղությամբ լավ պետք է աշխատենք, հունիսի 15-ից բոլոր սահմանափակումները հանվում են և առաջին հերթին վրացիներս պետք է Վրաստանում հանգստանանք»,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Վերջինիս խոսքով, Վրաստանում դեռևս շատ չբացահայտված վայրեր կան, որոնք պետք է տեսնել։
«Դրա հնարավորությունն ունենք և եկեք շրջենք ամբողջ Վրաստանով ու տեսնենք բոլոր անկյունները, որոնք նաև պարտավոր ենք տեսնել, ցույց տալ մեր երեխաներին և պատրաստվենք, որ հավուր պատշաճի դիմավորենք օտարերկրյա զբոսաշրջիկներին»,- հայտարարել է Գախարիան: