
Վրաստանի քաղաքացիները 2022 թվականին արտերկրում գնումների վրա ծախսել են իրենց գումարի 42 տոկոսը, նշված է «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» (PMCG) հետազոտական կազմակերպության ուսումնասիրության մեջ:
PMCG-ի փոխանցմամբ՝ մյուս ծախսերը բաշխվել են հետևյալ կերպ.
- 30 տոկոս՝ սնունդ,
- 14 տոկոս՝ կացարան,
- 10 տոկոս՝ տեղական տրանսպորտ,
- 3 տոկոս՝ հանգիստ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի, ինչը 12 տոկոսով պակաս է 2019 թվականի ցուցանիշից։ Ի դեպ, 2019 թվականի ծախսերը գերազանցել են 2 միլիարդ լարին: