
Թբիլիսիում՝ Սոլոլակ թաղամասում, «Էզո» սրճարանի տարածքում տեղի ունեցած «Սրճարան Եվրոպայում» ծրագրի գրական հանդիպման բանասեր, նաև «Լելո» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Մեդեա Մետրեվելին բարի գալուստ ասելով բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ նշեց Հայաստանից և Ուկրաինայից ժամանած գրողներին․
«Հատկապես ուզում եմ ասել բարի գալուստ Ուկրաինայի և Հայաստանի մասնակիցներին, ուզում եմ նաև վրաց ժողովրդի անունից համերաշխություն հայտնել հայ և ուկրաինացի ժողովուրդներին այս դժվար օրերի ընթացքում։ Մեծ պատիվ է մեզ համար հյուրընկալել նման լավ միջոցառում Թբիլիսիում», — նշեց Մետրեվելին։
Շարժական գրական «Սրճարան Եվրոպայի» գաղափարը ծնվել է լեհական «Pogranice» հիմնադրամում՝ ի պատասխան քննարկման տարածք ստեղծելու անհրաժեշտության՝ գրողների, արվեստագետների համար, ովքեր ստեղծագործական համագործակցության և գաղափարների փոխանակման կարիք ունեն, աշխատում են ընթացիկ թեմաներով։