
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր էջում արձագանքել է Վրաստանի նախագահի շնորհավորանքին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ։
«Հարգելի բարեկամ, շատ շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի և աջակցության համար: Բարեկամ վրացի ժողովուրդը, ինչպես նաև ուկրաինացիները, գիտակցում են, որ ազատության և անկախության համար արժե պայքարել: Մեր ժողովրդի կապերը միշտ ծառայում են մեր ազատությանը, անկախությանը և բարգավաճմանը»։
Նշենք, որ օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձով շնորհավորել էր Ուկրաինային՝ դիմելով նախագահ Զելենսկիին։