Վրաստանցի ռեժիսոր Ռատի Ծիթելաձեի «Սոցիումի գերին» խորագրով կարճամետրաժ ֆիլմը Նոտր-Դամի համալսարանի միջազգային ֆիլմերի փառատոնի (NDU International Film Festival) դափնեկիր է դարձել:
«Սոցիումի գերին» տրանսգենդերի մասին դրամա է, որը «լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել:
NDU International Film Festival-ն ամենամյա միջազգային փառատոն է, հիմնվել է 2007 թվականին: Փառատոնի նպատակը երիտասարդ սկսնակ ռեժիսորների աշխատանքները մեծ լսարանին ներկայացնելն է: Այս տարի փառատոնը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը։