
Տոկիոյի ամառային մրցաշարում Տոչինոշին անունով հանդես եկող վրացի սումոիստ Լևան Գորգաձեն վեցերորդ հաղթանակն է տարել։
Այժմ Տոչինոշինը հանդես է գալիս Արևմուտքի իններորդ մաեգաշիրայի շարքում։ Վարկանիշային աղյուսակում առաջխաղացման համար նրան անհրաժեշտ է նվազագույն դրական հաշվեկշիռ սահմանել՝ ութ հաղթանակ:
Այժմ, տասնօրյա մրցումներից հետո, Գորգաձեն ունի չորս պարտություն և վեց հաղթանակ։ Natsu Basho ամառային մրցաշարը կշարունակվի մինչև մայիսի 22-ը:
Վաղը Տոչինոշինը կմենամարտի Արևելքի տասնհինգերորդ մաեգաշիրայի՝ փորձառու Ազումարյուի հետ։