Netflix ամերիկյան հայտնի մեդիաընկերության և վրացի լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի միջև դատական վեճն ավարտվել է համաձայնությամբ, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Կողմերը ուրախ են, որ հարցը լուծվել է»,- ասել է Գափրինդաշվիլիի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Ռուֆուս-Իսակսը:
Նույն հայտարարությունն է արել նաև Netflix-ի ներկայացուցիչը։
Պայմանագրի մանրամասները հայտնի չեն։ Գափրինդաշվիլին վեճի շրջանակներում Netflix-ից պահանջել է 5 մլն դոլար։
Նշենք, որ դատական գործի առարկան հայտնի The Queen’s Gambit («Թագուհու քայլը») հեռուստասերիալի դրվագն էր, որտեղ ասվում է, որ Գափրինդաշվիլին երբեք չի մրցել տղամարդկանց հետ, ինչը, ըստ Գափրինդաշվիլիի, չի համապատասխանում իրականությանը։
The Queen’s Gambit հեռուստասերիալի մեկնաբանը Գափրինդաշվիլիի մասին ասում է, որ նա կանանց շրջանում աշխարհի չեմպիոն է, բայց երբեք չի մրցել տղամարդկանց հետ, թեև խաղացել է տասնյակ շախմատիստների հետ։
Դեբյուտային հաղթանակ․ վրացի շախմատիստուհին Netflix-ից փոխհատուցում է պահանջում