
Վրացի ռեժիսոր Դեա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլ» ֆիլմն արժանացել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։
«Շատ շնորհակալ եմ այս մրցանակի համար։ Դա ինձ համար կարևոր նշանակություն ունի, և մեծ պատիվ է, որ կիսում եմ իմ անկրկնելի թիմի հետ»,- ասել է Դեա Կուլումբեգաշվիլին։
Ֆիլմը վրաց-ֆրանսիա-իտալական համատեղ աշխատանք է։ Վրացական կողմը ներկայացնում է «Անկախ կինոնախագիծ» (Independent Film Project) կինոընկերությունը, պրոդյուսեր Արչիլ Գելովանին։
«Ապրիլ» ֆիլմի գլխավոր դերերակատարներն են՝ Իա Սուխիտաշվիլին, Կախա Կինծուրաշվիլին և Մերաբ Նինիձեն։