
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները Թուրքիայի Ադիաման քաղաքում փլատակների տակից դուրս են բերել մի երիտասարդ կնոջ, վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վրացի փրկարարները Ադիամանիում ողջ գիշեր մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Թուրքիա է մեկնել 60 փրկարարներից բաղկացած հատուկ խումբ։ Նաև որոշում է կայացվել Վրաստանից Ադիաման քաղաք ուղարկել լրացուցիչ 40 հրշեջ, որոնք շուտով կմիանան հրշեջների հիմնական խմբին։
«Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին անձամբ է համակարգում վրացի հրշեջների փրկարարական աշխատանքները», — նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկության մեջ: