
Վրաստանից կամավոր Դանիել Բուլկաշվիլին, ում մահվան մասին Թուրքիայում օրեր առաջ հայտնել էին ընկերները, պարզվում է՝ փլատակների տակ ողջ է մնացել։
Հարազատներն այսօր հայտնել են, որ ավերակները ապամոնտաժվել են, և պարզվել է, որ Դանիելը ողջ է, նրան հանել են փլատակների տակից։
Լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Նշենք, որ Դանիել Բուլկաշվիլին Բաթումից մեկնել է աղետի գոտի փետրվարի 7-ին՝ երկրաշարժի հաջորդ օրը։ Փրկարարական աշխատանքների ընթացքում շենքը փլուզվել է, և նա մնացել էր փլատակների տակ։ Ընկերները սոցցանցերում գրառում էին կատարել, որ Բուլկաշվիլին մահացել է։