Վրացի մարզիկներ Վալերի Իարղանաշվիլին, Թամազ Բեդինաձեն, Վախթանգ Տաբարուկիշվիլին և Զուրաբ Չագելիշվիլին չեն մասնակցի Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք «ԲՐԻԿՍ»-ի խաղերին (BRICS Games):
Մրցաշարի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մարզիկները պետք է մրցեն ասիական ժողովրդական ըմբշամարտի կուրաշ (տաջիկական և ուզբեկական ազգային ըմբշամարտի անվանում-հեղ) ձևով։ Վրաստանի կուրաշիի ֆեդերացիայի տնօրեն Գիորգի Չիտաշվիլին Radiotavisupleba-ին ասել է, որ «թյուրիմացություն է տեղի ունեցել»։
Մրցաշարին մասնակցելու հրավեր ֆեդերացիան ստացել է մոտ մեկուկես ամիս առաջ։ Մարզիկները և ֆեդերացիայի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել խաղերին այն բանից հետո, երբ պարզաբանել են տեղեկությունը, մրցաշարին մասնակցելու են Վրաստանից չվերահսկվող Աբխազիայից և Ցխինվալիից:
Ի դեպ, մինչ այդ մրցաշարի կայքում տեղեկություն էր հրապարակվել սամբիստուհիներ Էլենե Քեբաձեի և Նինո Օձելաշվիլիի մասնակցության մասին։ Ավելի ուշ նրանք հերքել էին տեղեկությունը:
Նշենք նաև, որ հունիսի 12-ին Կազանում խաղերի բացման արարողության ժամանակ՝ մասնակիցների հետ միասին, Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների հետ հայտարարվել էր նաև Վրաստանը: Բեմ են տարել նաև Վրաստանի դրոշը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հարցի առնչությամբ հայտարարություն չի տարածել: