Վրացի մարտիկն օկուպացված Դոնեցկում ցմահ ազատազրկման է դատապարտվել

Ռուսաստանի կառավարության ստեղծած, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Գերագույն դատարանը» ցմահ ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացի Նիկոլոզ Բերիանիձեին: Նա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սաննձազերծած պատերազմում կռվել է Ուկրաինայի կողմից։

Բերիանիձեն «մեղավոր է ճանաչվել» շահադիտական ​​գործունեության համար (Ռուսաստանի ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մաս) և զինծառայողի սպանության փորձի համար (Քրեական օրենսգրքի 317-րդ հոդված):

Ըստ քննիչների՝ Բերիանիձեն ծառայել է վրացական բանակում և մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին Իրաքում և Աֆղանստանում։ Պնդվում է, թե 2016 թվականին նա, իբր, մեկնել է Կիև և միացել «Ազովի գնդին»։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից այս պահին (12:40) արձագանք չկա: