Վրացի լուսանկարիչները բողոքել են ռուսական «ՏԱՍՍ»-ի ներկայացուցչի մրցանակի դեմ

Վրացի ֆոտոլրագրողներն ու ֆոտոփաստագրողները համատեղ հայտարարություն են տարածել՝ բողոքելով World Press Photo միջազգային հեղինակավոր մրցույթի՝ ՌԴ կառավարական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության ներկայացուցիչ, լուսանկարիչ Միխայիլ Տերեշչենկոյին պարգևատրելու որոշման դեմ։

World Press Photo 2025 մրցանակը շնորհվել է «ՏԱՍՍ»-ի լուսանկարչին՝ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոտոռեպորտաժի համար, որոնք «ուղղված են հենց ռուսական ազդեցության և օկուպացիայի դեմ»։

«Հակառուսական բողոքի ակցիաները լուսաբանելու համար Կրեմլի պատմությունները սատարող լուսանկարչին պարգևատրելը ոչ միայն հակասական է, այլ նաև ուղղակի վիրավորանք է նրանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պայքարելով Վրաստանի ինքնիշխանության և ապագայի նկատմամբ ռուսական միջամտության դեմ», — նշել են վրացի ֆոտոլրագրողները և ֆոտոփաստագրողները համատեղ հայտարարության մեջ։

Տեքստում նշված է նաև, որ «ՏԱՍՍ»-ը երկար տարիներ ապատեղեկատվություն է տարածում Ռուսաստանի կառավարության մասին՝ «սկսած ԽՍՀՄ ժամանակներից մինչև մեր օրերը», և որ կեղծ պատմություններ է օգտագործել՝ 2008-ի ռուս-վրացական պատերազմի և հետագա տարիներին Վրաստանը որպես ագրեսոր ներկայացնելու համար, ինչպես «շարունակում է շահարկել և խեղաթյուրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի փաստերը»։

World Press Photo-ն միջազգային հեղինակավոր մրցույթ է։ «ՏԱՍՍ»-ի աշխատակից և ռուս լուսանկարիչ Միխայիլ Տերեշչենկոն ճանաչվել է Եվրոպայից ֆոտոպատմությունների անվանակարգում հաղթող։ 2022 թվականին Տերեշչենկոն նույն մրցույթին ներկայացրել է ստեղծագործություն Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաք «Մարիուպոլի ազատագրումը»:

Փորձագետները նշել են, որ ռուս լուսանկարչի աշխատանքները թույլ են, և որ ժյուրին բավարար զգայունություն չուներ համատեքստը հաշվի առնելու համար։

Մարտի 29-ին վրացի ֆոտոլրագրողներն ու ֆոտոփաստագրողները վրացերեն և անգլերեն համատեղ բողոքի հայտարարություն են հրապարակել։