Վրացի քաղաքական գործիչները հանդիպել են Քիմբերլի Լոուին

Վրացական Tabula հեռուստաընկերության հիմնադիր և քաղաքական գործիչ Թամար Չերգոլեիշվիլին սոցիալական ցանցում հրապարակել է Քիմբերլի Լոուի հետ արված լուսանկար։ Նա և Գիգա Բոկերիան ինքնաթիռում հանդիպել են ամերիկացի քաղաքական գործչին։

«Մենք թռչելու ենք Քիմբերլի Լոուի հետ, խոսեցինք նրա հետ: Մենք նրան բացատրեցինք, որ ռեժիմը ամենևին էլ պահպանողական չէ. նրանք երկար տարիներ առաջադեմ սոցիալիստների խմբում էին, նախքան վատ պահվածքի համար վտարվելը:

Ասացինք նաև, որ ռեժիմը պուտինյան կեղծավորների խումբ է, որոնք որպես գործիք օգտագործում են Քիմբերլիի նման պահպանողականներին:

Նրան բացատրեցինք նաև, որ ռեժիմը շահարկում է իրեն, և նրա հեղինակությունը վնասվել է։ Նաև հեռախոսահամարներ ենք փոխանակել»,- գրել է Չերգոլեիշվիլին։