Թբիլիսիից մի խումբ կամավորներ արդեն ուղևորվել են Ուկրաինա։
Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ մոտ 60 հոգուց բաղկացած կամավորների ևս մեկ խումբ է մեկնելու Ուկրաինա՝ կամավոր ռազմական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Նշենք, որ Թբիլիսիի օդանավակայանում թռիչքի է սպասում ևս մեկ կամավորների խումբ։
Վրաստանից որպես կամավոր Ուկրաինա մեկնելու ցանկություն են հայտնել մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին։
Այս նախաձեռնությանն արձագանքել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը.
«Վրացի քաջ եղբայրներն օդանավակայանում սպասում են, որ գան օգնելու Ուկրաինային։ Հուսանք՝ Իրակլի Ղարիբաշվիլին համարձակություն կցուցաբերի և թռիչքի թույլտվություն կտա։
Ազատասեր վրացի ժողովուրդ, օգնի՛ր քո վարչապետին ճիշտ որոշում կայացնել»,- թվիթերյան իր էջում գրել է Շմիգալը։