Վրացի ֆուտբոլիստները գլխավորում են ՈՒԵՖԱ-ի ցուցանիշները

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 հանդիպում, Վրաստանի հավաքականի ֆուբոլիստները դեռևս ցուցանիշներում առաջատար են։ Մասնավորապես՝ Գիորգի Միքաուտաձեն և Գիորգի Մամարդաշվիլին գլխավորում են ՈւԵՖԱ-ի երկու ցուցանիշ։

Գիորգի Միքաուտաձեն դեռ առաջնության լավագույն ռմբարկուների թվում է, ով 4 ֆուտբոլային հանդիպման ժամանակ 3 գոլ է խփել։

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի, անցկացրած չորս ֆուբոլային հանդիպումներում պահել է 29 գոլ և մտել Եվրոպայի առաջնության պատմության մեջ։

OPTA սպորտային վերլուծական գործակալության տվյալներով՝ 1980 թվականից ի վեր նմանատիպ լավ արդյունք գրանցվել է ընդհամենը մեկ անգամ։ 2008 թվականին Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը 6 խաղում 32 գնդակ է փակել, ինչը երեք գոլով ավելի է վրացի դարպասապահի արդյունքից։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ում 16 լավագույն թիմերի շարքում ավարտեց մրցելույթը, 1/8 եզրափակչում 4-1 հաշվով պարտվելով Իսպանիայի հետ խաղում։