
Վրաստանի հավաքականի և իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային գինն աճել է մինչև 35 միլիոն եվրո։
Transfermarket-ի փոխանցմամբ, մայիսի 5-ի տվյալներով, Կվարացխելիայի գինը կազմել է 15 մլն եվրո, իսկ սեպտեմբերի 27-ի թարմացված տվյալներով՝ աճել է 20 մլն եվրոյով։
Ի դեպ, վրացի ֆուտբոլիստը «Ա սերիայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել։