Իտալական «Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի 22-ամյա խաղացող Խվիչա Կվարացխելիան ֆրանսիական «Ֆրանս ֆուտբոլ» հրատարակության «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում է։
«Ոսկե գնդակի» դափնեկրի անունը հայտնի կդառնա 2023 թվականի հոկտեմբերի 30-ին Փարիզում նախատեսված միջոցառման ժամանակ։ Նույն օրը պարզ կլինի, թե ինչ հերթականությամբ կբաշխվեն ցուցակի մյուս 29 խաղացողները։