Ֆուտբոլային նորությունների Goal հրատարակությունը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թարմացված վարկանիշը։
Ըստ վարկանիշի՝ առաջին տեղը զբաղեցնում է Լիոնել Մեսսին, լավագույն եռյակում են ընդգրկվել Կիլիան Մբապեն և Էրլինգ Հալանդը, իսկ իտալական «Նապոլի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ութերորդ տեղում է։
Ի դեպ, 22-ամյա վրացի ֆուտբոլիստը հավակնորդների ցուցակում զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը, սակայն հանդես գալով Իտալիայի Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում (11 գոլ, 12 գոլային փոխանցում), անցել է լավագույն տասնյակ։
«Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդների լավագույն տասնյակը՝
- Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
- Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
- Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)
- Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)
- Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան)
- Վիկտոր Օսիմհեն («Նապոլի», Նիգերիա)
- Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա)