2022 թվականին Վրաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի էմիգրանտ է դարձել: Այս տվյալը պարզ է դառնում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) կողմից խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Բեժաշվիլիին տրամադրած տվյալներից:
Նշենք, որ 2012 թվականին էմիգրանտ դարձած քաղաքացիների թիվը 2022 թվականի համեմատ գրեթե երկու անգամ պակաս է եղել, և կազմել է 60 հազար 307։
Պաշտոնական տվյալներով, 2021 թվականին էմիգրանտ է դարձել Վրաստանի 80 հազար 351 քաղաքացի, 2020 թվականին՝ 43 հազար 349, 2019 թվականին՝ 81 հազար 978, 2018 թվականին՝ 76 հազար 367 քաղաքացի: