Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ բանավեճին զուգահեռ հոկտեմբերի 8-ին վրացի էմիգրանտները Ստրասբուրգում ակցիա են հայտարարում, այդ մասին տեղեկացրել են Facebook սոցցանցում։
«Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա կարևոր նիստ, որտեղ կքննարկվեն Վրաստանում ժողովրդավարական արժեքների ոչնչացման և քաղաքական բազմակարծության վտանգները: Մենք պետք է հավաքվենք՝ բարձրաձայնելու մեր ցանկությունը. Վրաստանը լինելու է ժողովրդավարության և եվրոպական արժեքների ուղու վրա»,- գրել են ակցիայի կազմակերպիչները։
Հայտարարությունում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը խախտում է օրենքը՝ Ստրասբուրգում ներգաղթյալների համար ընտրատեղամասեր չբացելով. «Նրանք կոպտորեն խախտում են ժողովրդավարական գործընթացները։ Եթե մենք այսօր չգործենք, վաղը շատ ուշ կլինի: Միացե՛ք մեզ, պայքարենք միասին՝ պաշտպանելու Վրաստանի քաղաքացիների ձայնը, իրավունքներն ու եվրոպական ապագան»։