
Վրաստանի ձյուդոիստների հավաքականի անդամ Իլիա Սուլամանիձեն միջազգային հեղինակավոր «Մեծ սաղավարտի» մրցաշարում պարտություն չի գրանցել և ոսկե մեդալ է նվաճել:
Բաքվում կայացած մրցումներում 100 կգ քաշային կարգում 22-ամյա վրացի մարզիկը եզրափակչի ճանապարհին հաղթել է ռուս, բրիտանացի, խորվաթ և ֆրանսիացի մրցակիցներին։ Վճռորոշ խաղում նա մրցել է մեկ այլ ռուսի՝ Մատվեի Կանիկովսկու հետ և հաղթել նրան։
Երեկ Բաքվում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել նաև Վրաստանի հավաքականի ծանր քաշային Գուրամ Թուշիշվիլին (+100 կգ), սակայն նվաճել է արծաթե մեդալը։