
«Վրացական քայլերթ» ազգայնականներից բաղկացած շարժման անդամների մի մասը բոյկոտում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
«Մենք ոչ ենք ասում և Գրիոգոլ Վաշաձեին, և Սալոմե Զուրաբիշվիլիին», — նշել է շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն:
«Մեր և «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը տարբերվում է: Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողանա ի կատար ածել վրաց ազգի ցանկությունները: Մեր ճանապարհը Մերաբ Կոստավայի և Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհն է»,- հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Բրեգաձեն: Փոխանցում է ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը: