
Վրաստանում գործող «զանգերի կենտրոնի» A.K. Group-ի սխեմայի «խարդախների» մի մասը շարունակում է գումար գողանալ տարբեր երկրների քաղաքացիներից, այս փաստը պարզվել է Հետաքննող լրագրողների iFact միության նոր լրագրողական հետաքննության շնորհիվ։
Ըստ հետաքննության՝ մարտի վերջին վրացական «զանգերի կենտրոնի» 14 գործակալներ դեռևս ակտիվ են եղել Voice-over-IP (VoIP) հարթակում և զանգերի համար օգտագործել են դրա ծրագրերից մեկը՝ Squaretalk-ը։ Նրանք այսկերպ զանգահարել են առնվազն 184 անգամ։
VoIP տեխնոլոգիայի միջոցով «խաբեբաները» կարողացել են մեծ թվով զանգեր կատարել՝ առանց բացահայտելու, թե որ երկրից են զանգահարում։
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաշվետվությունների գործակալության (OCCRP) և նրա գործընկերոջ ձեռք բերած ապացույցները թվագրված են մարտի 25-ին։ Սա նշանակում է, որ «խաբեբաները» բացահայտվելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում վերսկսել են իրենց գործունեությունն առանց որևէ խնդրի ։
«Այն փաստը, որ A.K.Group-ի խարդախները զոհերի հետ կապ են հաստատել Squaretalk-ի միջոցով, հաստատվում է նաև այլ ապացույցներով։ Մենք նաև արտահոսած տեղեկատվության մեջ հայտնաբերեցինք այս համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները։ A.K.Group-ի նախահաշվի փաստաթղթում ներառված է նաև Squaretalk-ին 2023 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մարտը վճարված գումարը՝ առնվազն 150 հազար ԱՄՆ դոլար», — գրված է iFact — ի հետաքննության մեջ:
Նշենք, որ Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խարդախ «զանգերի կենտրոն»-ի՝ A.K. Group-ի գործով և առգրավել է դրա ղեկավարների և գործակալների անշարժ գույքը, չնայած ոչ ոք չի ձերբակալվել։
Լրագրողական հետաքննության համաձայն՝ վերջին 3 տարվա ընթացքում վրացի «խաբեբաները» մարդկանց թալանելով վաստակել են առնվազն 35,3 միլիոն դոլար։