2022 թվականի սեպտեմբերին խաճապուրիի ինդեքսը շարունակել է աճի միտումը և հասել 6,30 լարիի, տեղեկանում ենք ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրի ինդեքս»-ից:
Նշենք, որ 2022 թվականի օգոստոսի տվյալների համեմատ հիշյալ ցուցանիշը 5,6 տոկոսով պակաս է։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 38 տոկոսով:
Վրացական խոհանոցի հայտնի ուտեստի տարեկան գնաճին նպաստել են գրեթե բոլոր բաղադրիչները.
- խմորիչը՝ 16,9 տոկոս,
- կաթը՝ 17,1 տոկոս,
- ձուն՝ 19,7 տոկոս,
- կարագը՝ 20,6 տոկոս,
- ալյուրը՝ 25,2 տոկոս,
- պանիրը՝ 41,9 տոկոս։
Ըստ սպառողական գների ինդեքսի (CPI), որը հիմնված է ապրանքների ավելի համապարփակ զամբյուղի վրա, պարենային ապրանքների գների տարեկան գնաճը կազմել է 17,6 տոկոս։ Խորը վերլուծությունը ցույց է տվել, որ կաթ, պանիր և ձու կատեգորիայում գներն աճել են 23.6 տոկոսով, հացահատիկային ապրանքներինը՝ 32.8 տոկոսով։