«Վրացական խարտիա»-ն ստորագրողների հաղթանակի դեպքում կլինեմ նրանց կողքին. Զուրաբիշվիլի

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ «Վրացական խարտիա»-ն ստորագրած կողմերի հաղթանակի դեպքում կլինի նրանց կողքին՝ մասնակցելով ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկն ապահովելու գործընթացին։ Այս հայտարարությունը նա արել է POLITICO լրատվամիջոցին տված հարցազրույցում։

«Եթե ընտրություններում հաղթեն եվրոպամետ ուժերը և կանոնադրությանը աջակցող կուսակցությունները, ապա, ամենայն հավանականությամբ, ես նրանց կողքին կլինեմ՝ այս կանոնադրությունը հաջորդ Եվրոպական խորհրդին հասցնելու և բանակցությունների մեկնարկն ապահովելու համար»,- ասել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախագահը նաև քննադատել է «Վրացական երազանք»-ի գործունեությունը` նշելով, որ իրեն անհասկանալի է նրանց պահվածքը։

«Վրաստանի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ Վրաստանի համար հիմնական ռիսկը գալիս է Ռուսաստանից։ Պատերազմի վտանգը մեծանում է, երբ Վրաստանը մեկուսացված է իր գործընկերներից, երբ միայնակ է, պառակտված և թույլ։ Դրա համար էլ ես տրամաբանական, ռացիոնալ բացատրություն չունեմ»,- ասել է նա։

Զուրաբիշվիլին խոսել է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի մասին ևս։ «Երևի թե Իվանիշվիլիի կապերը Մոսկվայի հետ դեռ պահպանվում են ու ավելի են ամրապնդվել»,- ասել է նա։