Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հետ համատեղ ասուլիսում ողջունել է Աստանայի՝ էներգետիկ ռեսուրսների փոխադրման ավելացման նպատակով Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և Սև ծովի նավահանգիստների օգտագործումը։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է՝ այս ամենը պետք է գրավիչ լինի ղազախական կողմի համար։
«Այս ուղղությամբ մենք էլ ավելի ակտիվ կհամագործակցենք մեր գործընկերների հետ։
Նշեմ նաև, որ անցած տարի զգալիորեն աճել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը։ Արձանագրվել է 136 տոկոս աճ, ինչն անշուշտ ուրախալի է։ Այս միտումը պահպանվում է նաև այս տարի։ Ուզում եմ նշել, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ապրանքաշրջանառությունն արդեն կազմել է 188 մլն դոլար, ինչը 283 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասել է Վրաստանի վարչապետը: