Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ TBC Bank Group-ը, ցանկանում է ձեռք բերել ուկրաինական Fondy վճարային ծառայությունը, հայտնում է Forbes Ukraine պարբերականը։
Fondy-ն էլեկտրոնային առևտրի վճարումների շուկայում խոշորագույն խաղացողներից է: Վերջինս սպասարկում է ինտերնետում գործող շուրջ 20 հազար առևտրականների։ TBC Bank Group-ը, որի շուկայական արժեքը գերազանցում է 2 միլիարդ դոլարը, արդեն իսկ համապատասխան դիմում է ներկայացրել Հակամենաշնորհային կոմիտե (AMCU):
Ուշագրավ է, որ 2024-ի փետրվարին հայտնի դարձավ, որ «Վրաստանի բանկի» (Bank of Georgia Group PLC) կողմից հայկական «Ամերիաբանկը» ձեռք բերելու մասին գործարքը հաստատվել է։ «Վրաստանի բանկ»-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «Վրաստանի բանկ»-ը 303.6 միլիոն դոլար է վճարելու «Ամերիաբանկը» գնելու համար։