
«Վրացական փոստը» շարունակում է անվճար հումանիտար օգնություն ուղարկել դեպի Ուկրաինա:
Կառույցից հայտնել են, որ մարդասիրական ծանրոց ուղարկելու համար քաղաքացիները կարող են դիմել Վրաստանում գտնվող «Վրացական փոստի» սպասարկման ցանկացած կենտրոն։
Նշենք, որ այս փուլում ֆիզիկական անձանցից ստացվել և Ուկրաինա է ուղարկվել մինչև 600 ծանրոց, որոնց ծավալը կազմում է 4 տոննա։
Վրացական ընկերությունների խնդրանքով և Վրաստանի աջակցությամբ հավաքվել է 40 տոննա տարբեր անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ խմիչք և սնունդ, առաջնային և բժշկական պարագաներ։
Միաժամանակ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ Ուկրաինայի ժողովրդի համար մարդասիրական բեռ է հավաքվել, որի առաջին մասն ուղարկվել է։