Վրացական որոշ ավանդույթներ և ծեսեր ստացել են ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Ազնաուրաշվիլին համապատասխան հրաման է արձակել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։
«Ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ շնորհվել է հետևյալ օբյեկտներին. «Վրացական ցորենի մշակույթ. ավանդույթներ և ծեսեր», «Գելաթիի գիտությունների ակադեմիայի ավանդույթ», «Բերքահավաքի ավանդույթ Վրաստանում», «Մցխեթական կարկանդակ պատրաստելու ավանդույթ և դրա մշակութային համատեքստը», «Մեսխական խոհանոց՝ ապոխտի, ծիբո և ապոխտիի խինկալի պատրաստելու ավանդույթ», Վրաստանում «Բաթոնս» ինֆեկցիոն հիվանդության հետ կապված ծիսական գործողություններ, երգեր ու սովորույթներ»,- ասված է հրամանում։
Բացի այդ, հրամանում նշվում է, որ Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության վարչակազմը մեկամսյա ժամկետում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի նշված օբյեկտների տվյալները Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության կայքում արտացոլելու, և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տեղեկատվական համակարգերի ծառայությանը հանձնարարվել է թարմացնել նշված օբյեկտների տվյալները` հուշարձանների պետական ռեգիստրում արտացոլելու համար։