«Վրացական մղձավանջը չճանաչելու մասին ակտը մշակվել է և պատրաստ է ներկայացման», — այս մասին X հարթակում գրել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը։
«Վրացական մղձավանջի չճանաչման ակտը մշակվել է և պատրաստ է ներկայացման։ Վրաց ժողովուրդը պահանջում է ազատ և արդար ընտրություններ։ ԱՄՆ-ն չի ճանաչում Իվանիշվիլիի իրանամետ ռեժիմը», — ասել է Ուիլսոնը։
Հիշեցնենք, որ Ջո Ուիլսոնի վերսկսած MEGOBARI Act-ը («Վրաց ժողովրդի ակտ») արդեն Ներկայացուցիչների պալատում է։ Հելսինկյան հանձնաժողովի նախագահն այժմ պահանջում է պատժամիջոց կիրառել «Երազանքի» բոլոր անդամների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։
Հիշեցնենք. «Վրաց ժողովրդի ակտ»-ը Վրաստանին առնչվող օրինագիծ է, որը ներկայացրել է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը։ Այն մի կողմից նպատակ ունի խորացնել հարաբերությունները Վրաստանի և ԱՄՆ-ի միջև, իսկ մյուս կողմից՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են վրացական ժողովրդավարության խաթարմանը։ Կոնգրեսականի օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է մի քանի ոլորտներում Վրաստանի հետ համագործակցության ամրապնդում և, միաժամանակ, կոչ է անում Վրաստանի կառավարությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել։