
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ վրացական մեղրի արտահանումն աճել է 696%-ով։ Մասնավորապես, 2021 թվականին տարբեր շուկաներ է արտահանվել 173 տոննա վրացական մեղր, որից 143 տոննան արտահանվել է եվրոպական երկրներ։
Ըստ նախարարության տվյալների՝ արտահանված մեղրի արժեքը կազմել է 657 հազար դոլար։ Հատկանշական է, որ 2021 թվականին մեղրի արտահանման տարեկան արժեքն աճել է 436%-ով։
Նշենք, որ Վրաստանից ԵՄ շուկա մեղրի արտահանումը թույլատրվել է 2016 թվականից։