
Վրացական լարին շարունակում է արժեզրկվել: 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը երկրում կազմում է 3.4464 լարի:
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօրվա առքուվաճառքի արդյունքում ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 3.4464 լարի: Փոխարժեքը, որը գործում էր մինչ այսօր` կազմում էր 3.4118 լարի, հետևաբար, դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0.0346 լարի:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 4.0426 լարի: Եվրոյի փոփոխությունը կազմել է 0.0382 լարի: