
Վրացական լարին շարունակում է արժեզրկվել: 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը երկրում կազմում է 3.4521 լարի:
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօրվա առքուվաճառքի արդյունքում ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 3.4521 լարի: Փոխարժեքը, որը գործում էր մինչ այսօր` կազմում էր 3.4499 լարի, հետևաբար, դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0.0022 լարի:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 4.1442 լարի: Եվրոյի փոփոխությունը կազմել է 0.0143 լարի: