
14-ամյա դեռահասի դին վրացական կողմը հանձնել է Ցխինվալիին:
Դեռահասը երեկ՝ հունիսի 19-ին, ջրահեղձ էր եղել Լիախվի (օկուպացված Հարավային Օսիայով և Վրաստանով հոսող գետ — հեղ.) գետում, նրա դին գետի հոսանքով հասել էր վրացական գյուղերի կողմը։
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ դեռահասի մարմինը հայտնաբերվել է այսօր առավոտյան։
Որոնողական աշխատանքներն սկսվել էին երեկվանից: