Փետրվարի 13-ին Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) աշխատանքային հանդիպումը Էրգնեթիում տևել է ավելի քան վեց ժամ. վրացական կողմն առաջ է քաշել չորս հիմնական հարց:
117-րդ հանդիպմանը քննարկվել են ապօրինի կալանավորվածների և «սահմանազերծման» հարցերը, ներկայում Հարավային Օսիայի բանտում գտնվում են Վրաստանի հինգ քաղաքացիներ, այս տարի «սահմանազերծման» երկու դեպք է գրանցվել։
Հանդիպման օրակարգային հիմնական թեմաներից է եղել օկուպացված տարածքում Թամազ Գինտուրի սպանությունը։ Վրացական կողմը հերթական անգամ պահանջել է պատժել Գինտուրիին սպանողներին։ Օրակարգում է եղել նաև Արչիլ Տատունաշվիլիի սպանության գործով Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից դատապարտված Դավիթ Գուրցիևին օկուպացված Ախալգորիում, այսպես կոչված՝ շրջանային դատախազ նշանակելու մտադրության մասին տարածված տեղեկատվությունը։
Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում աշխատանքային հաջորդ հանդիպումը նախատեսված է մարտի 20-ին։