Վրաստանի խորհրդարանը երկու տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և վերջապես մենք գնացինք, — այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է վեհաժողովի նախագահ, ՌԴ-ի կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովը:
Նրա խոսքով, վրացական կողմից երաշխիք են ստացել ասամբլեայի բոլոր անդամների անվտանգության համար:
«Ասամբլեայի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմը առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Տանտերերը, որտեղ հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը», — հայտարարել է Գավրիլովը:
Հիշեցնենք, այն բանից հետո երբ Գավրիլովը զբաղեցրեց խորհրդարանի խոսնակի աթոռը և ռուսերեն լեզվով ելույթ ունեցավ, Թբիլիսիում սկսվեց բողոքի ակցիաներ: Ավելի մանրամասն այստեղ: